«ՄԵՐԳԵԼՅԱՆ» մասնաճյուղը կաշխատի նաև շաբաթ օրերին նոր հասցեում
08.08.2023
Հարգելի΄ հաճախորդներ և գործընկերներ, Տեղեկացնում ենք, որ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հաճախորդները կարող են նախկինի նման սպասարկվել «Մերգելյան» մասնաճյուղում նաև շաբաթ օրերին, ժամը 10:15-ից 13:45-ը՝ իրականացնելով սահմանափակ վճարահաշվարկային գործառնություններ, իսկ աշխատանքային մյուս օրերին հաճախորդները կարող են կատարել բոլոր բանկային գործառնությունները 09:15-16:45 ժամանակահատվածում: Հիշեցնում ենք, որ «Մերգելյան» մասնաճյուղը ժամանակավորապես գործում է ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Կիևյան փողոց 11Ա շենք, թիվ 64 հասցեում: Բանկի գրեթե բոլոր ծառայությունները հնարավոր է կատարել 24/7 ռեժիմով ABB Mobile հավելվածում:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Թարմացված է` 10.08.2023 12:07