«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնում է «Սևան» մասնաճյուղի գործունեությունը
07.08.2023
Տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 11-ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնելու է ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Սայաթ-Նովա փ., 13/14 հասցեում գործող «Սևան» մասնաճյուղի գործունեությունը:
«Սևան» մասնաճյուղի հաճախորդները կարող են շարունակել սպասարկվել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Հրազդան» մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղ., 4-րդ փողոց, թիվ 8), ինչպես նաև Բանկի ցանկացած այլ մասնաճյուղում:
Միաժամանակ հայտնում ենք, որ գրեթե բոլոր բանկային գործարքները հնարավոր է կատարել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող հեռավար սպասարկման այլընտրանքային ուղիներով՝
- ABB Mobile հավելվածով,
- վճարային տերմինալներով
- տեսազանգի ծառայության միջոցով՝ Skype համակարգում տեսազանգ կատարելով Բանկի Զանգերի կենտրոնի «Im ABB» օգտատիրոջը:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Թարմացված է` 09.08.2023 12:31