«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնում է «Լոռի» մասնաճյուղի գործունեությունը
02.08.2023
Տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 8-ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնելու է ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Լուսավորչի փ., 38/3 հասցեում գործող «Լոռի» մասնաճյուղի գործունեությունը: «Լոռի» մասնաճյուղի հաճախորդները կարող են շարունակել սպասարկվել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Վանաձոր» մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տ. Մեծ պող., 44), ինչպես նաև Բանկի ցանկացած այլ մասնաճյուղում: Միաժամանակ հայտնում ենք, որ գրեթե բոլոր բանկային գործարքները հնարավոր է կատարել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող հեռավար սպասարկման այլընտրանքային ուղիներով՝
- ABB Mobile հավելվածով
- վճարային տերմինալներով,
- տեսազանգի ծառայության միջոցով՝ Skype համակարգում տեսազանգ կատարելով Բանկի Զանգերի կենտրոնի «Im ABB» օգտատիրոջը:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Թարմացված է` 09.08.2023 12:29