«Մերգելյան» մասնաճյուղի գործունեության վայրը ժամանակավորապես փոխվում է
21.07.2023
Հաճախորդներին ժամանակակից և հարմարավետ լուծումներով ներկայանալու նպատակով ս.թ. հուլիսի 22-ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Մերգելյան» մասնաճյուղում (ք. Երևան, Կոմիտաս 1 շենք, 274) մեկնարկելու են բարեկարգման աշխատանքներ։ 24.07.2023 թվականից «Մերգելյան» մասնաճյուղը ժամանակավորապես իր ողջ ծառայությունների փաթեթով գործելու է ՀՀ, ք. Երևան, Կիևյան փողոց 11 Ա շենք, թիվ 64 հասցեում՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ նախկին «Կիևյան» մասնաճյուղում: Հայցում ենք մեր հաճախորդների ներողամտությունը հնարավոր անհարմարության համար` վստահեցնելով, որ Բանկի զարգացման նոր ռազմավարությունը միտված է բարձացնելու հաճախորդների սպասարկման հարմարավետությունը և սպասարկման որակը՝ ընդլայնելով մատուցվող թվային ծառայությունների շրջանակը։ Միաժամանակ հայտնում ենք, որ հիմնական բանկային գործարքները կարող եք շարունակել կատարել հեռավար հարթակներում՝
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mobile Bank հավելվածի միջոցով,
- Բանկի մասնաճյուղերում և մասնաճյուղերից դուրս տեղակայված վճարային տերմինալների միջոցով,
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վիդեոբանկ ծառայության միջոցով՝ Skype համակարգի միջոցով տեսազանգ կատարելով Բանկի Զանգերի կենտրոնի «Im ABB» օգտատիրոջը:
Թարմացված է` 11.08.2023 07:33