«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնում է «Մասիվ» մասնաճյուղի գործունեությունը
20.07.2023
Տեղեկացնում ենք, որ ս.թ. հուլիսի 26-ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դադարեցնելու է ՀՀ, ք. Երևան, Միկոյան փ., 2/13 հասցեում գործող «Մասիվ» մասնաճյուղի գործունեությունը: «Մասիվ» մասնաճյուղի հաճախորդները կարող են շարունակել սպասարկվել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ մոտակա «Նոր-Նորք» մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Թոթովենցի փ., նրբ. թիվ 4), ինչպես նաև Բանկի ցանկացած այլ մասնաճյուղում: Միաժամանակ հայտնում ենք, որ գրեթե բոլոր բանկային գործարքները հնարավոր է կատարել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող հեռավար սպասարկման այլընտրանքային ուղիներով՝
- ABB Mobile հավելվածով,
- վճարային տերմինալներով,
- տեսազանգի ծառայության միջոցով՝ Skype համակարգում տեսազանգ կատարելով Բանկի Զանգերի կենտրոնի «Im ABB» օգտատիրոջը:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Թարմացված է` 11.08.2023 07:33