Փոխանցումներ

Ներքին փոխանցումներ

Ներքին փոխանցումների մասին տեղեկատվություն

ՀՀ-ում միջբանկային անկանխիկ դրամական փոխանցումները կատարվում են հիմնականում ՀՀ կենտրոնական բանկում բացված դրամային թղթակցային հաշվի միջոցով:

ՀՀ տարածքում դրամական փոխանցումները իրականացվում են մեկ բանկային օրվա ընթացքում

Փոխանցումներ

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ միջմասնաճյուղային և ներբանկային փոխանցումներ`

Եթե վճարման հանձնարարականը ներկայացվել է Բանկ բանկային օրվա ժամը 15:00-ից հետո և չի կիրառվում Շտապ փոխանցման ծառայությունը, ապա այն ստացված է համարվում հաջորդ բանկային օրվա սկզբին և ենթակա է կատարման ոչ ուշ, քան ստացմանը հաջորդող աշխատանքային օրը, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կարգով սահմանված դեպքերի:

Եթե 50 մլն ՀՀ դրամը (համարժեք արտարժույթը) գերազանցող վճարման հանձնարարականը ներկայացվել է Բանկ` թղթային եղանակով՝ տվյալ օրվա ժամը 13:00-ից հետո, Էլեկտրոնային եղանակով՝ տվյալ օրվա ժամը 14:00-ից հետո, ապա այն ստացված է համարվում հաջորդ աշխատանքային օրը և ենթակա է կատարման ոչ ուշ, քան ստացման օրվան հաջորդող աշխատանքային օրը, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կարգով» սահմանված դեպքերի: Բանկն իրավունք ունի նման հանձնարարականները համարել ստացված տվյալ աշխատանքային օրը, եթե առկա է հնարավորություն տվյալ օրն իրականացնել այդ փոխանցումները:

*Սակագինը կիրառվում է նույն բանկային օրվա ընթացքում փոխանցում կատարելու համար, եթե վճարման հանձնարարականը ներկայացվել է 15:00-15:30 ժամանակահատվածում կամ եթե մինչ 15:00 հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականը պետք է կատարվի Բանկի կողմից 1 ժամվա ընթացքում։

Թարմացված է` 08.01.2026 11:24