Թափուր աշխատատեղեր
Համապատասխանության ապահովման ծառայության ղեկավար
Աշխատանքային պարտականություններ
- ՀՀ գործող և միջազգային օրենքների և կանոնակարգերի մշտադիտարկում և տեղայնացում
- Պարբերական աշխատանք ՀՀ գործող և միջազգային օրենքների և կանոնակարգերի ուղղությամբ և դրանց՝ Բանկի գործունեության վրա ազդեցության գնահատում
- Ներքին քաղաքականության և ընթացակարգերի մշակում և պահպանում` կարգավորող համապատասխան օրենսդրական պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով
- Ներքին իրավական ակտերի պահանջների՝ Բանկի ներսում արդյունավետ կիրառման ապահովում
- Համապատասխանության ռիսկերի բացահայտում, գնահատում, մշտադիտարկում և պարբերական մոնիտորինգ
- Ռիսկերի կանոնավոր գնահատումների անցկացում և վերահսկողության իրականացում՝ բացահայտված ռիսկերի կառավարման ուղղությամբ
- Աշխատակիցների համար շարունակական վերապատրաստման ծրագրերի ապահովում՝ համոզվելու համար, որ կարգավորող պահանջներիը և ներքին իրավական ակտերը բարար կերպով և մատչելի հասանելի են և ընկալելի Բանկի անձնակազմին
- Օրենքների և կանոնակարգերի փոփոխությունների մասին Բանկի անձնակազմին պարբերաբար տեղեկացվածության ապահովում
- Համապատասխանության կանոնավոր աուդիտ և թեստավորում՝ վերահսկողության հնարավոր թերացումները կամ թույլ կողմերը հայտնաբերելու համար
- Համապատասխանության գործունեության ճշգրիտ և համապարփակ գարնցումների իրականացում և պահպանում
- ՀՀ ԿԲ և այլ՝ Բանկի գործունեությունը կարգավորող մարմիններին օրենքով սահմանված հաշվետվությունների պատրաստում և ներկայացում
- Համապատասխանության խնդիրների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների ներկայացում ավագ ղեկավարությանը և տնօրենների խորհրդին
- Համապատասխանության ապահովման խախտումների և խնդիրների պատշաճ ուսումնասիրություն և մոնիտորինգ, ինչպես նաև համապատասխան առաջարկների ներկայացում դրանց արդյունավետ լուծման ուղիների վերաբերյալ
- Ներքին և արտաքին շահագիգիռ կողմերին համապատասխանության վերաբերյալ խորհրդատվության տրամադրում
- Նոր Բանկային պրոդուկտների և բիզնես նախաձեռնությունների մասով համապատասխանության գործառույթի տրամաբանության ներքո մասնակցություն և եզրակացությունների և առաջարկությունների տրամադրում
- Բանկի հետ համագործակցող/ծառայություններ մատուցող գործընկերների պարբերական մոնիթորինգ և համապատասխանության վերահսկում
- ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ ինչպես նաև պատժամիջոցների կիրառման տրամաբանության ներքո վերլուծությունների և հաշվետվությունների պատրաստում և ներկայացնում համապատասխան իրավասու մարմիններին
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Բանկային համակարգում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- Ներքին և արտաքին շահագրգիռ կողմերի հետ աշխատանքի հմտություններ և փորձ
- International Compliance Association (ICA) Certificate in Compliance –ի առկայություն կամ միջազգային փորձի առկայություն
- MS Office-ի տիրապետում
- Ռուսերեն լեզվի իմացություն
- Անգլերեն լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում
- Հայոց լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում
Դիմել թափուր հաստիքի համար
Դիմել