Թրեյդ-մարքեթինգ մենեջեր
Աշխատանքային պարտականություններ
Մասնաճյուղերի և բրենդավորված տարածքների դիզայն-նախագծերի պատասխանատու Կոնցեպտի և ռազմավարության մշակում․ Թրեյդ-մարքեթինգ մենեջերը ներգրավված է ցանկացած բրենդավորված տարածքի նախագծման և վերահսկման գործընթացում։ Այս գործառույթը ներառում է համագործակցություն դիզայներների, մանրածախ բիզնեսի ներկայացուցիչների և գնումների մասնագետների հետ՝ ապահովելով բրենդի ինքնության հետևողականությունը և համապատասխանությունը բրենդի ռազմավարությանը: Իրականացնելու է նաև ժամանակացույցի և բյուջեի վերահսկողություն:
Մասնաճյուղերի և բրենդավորված տարածքների մարքեթինգային նյութերի նախագծում և վերահսկում
- Տպագրական գովազդային նյութերի ստեղծում և վերահսկում, ինչպիսիք են բաներները, պաստառները, բրոշյուրները, պոստերները, պիտակները և այլ նյութեր, որոնք օգտագործվում են հատուկ արշավների, միջոցառումների կամ մարքեթինգային այլ նպատակների համար:
- Արտադրական նյութերի նախագծում և վերահսկում, ինչպիսիք են տաղավարները, ցուցանակները, գովազդային վահանակները և այլ նյութեր, որոնք օգտագործվում են երկարաժամկետ կտրվածքով՝ բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով:
- Մատակարարների և գնումների բաժնի հետ սերտ համագործակցություն, վերջնական արտադրանքի որակի ապահովման և ապրանքանիշի չափանիշներին համապատախանության համար:
Բյուջեի կառավարում Բրենդային արշավների համար բյուջեի բաշխում և կառավարում, ինչպես նաև նախաձեռնությունների ծախսարդյունավետության ապահովում:
Միջոցառումներին համակարգում Աջակցել միջոցառումների կազմակերպմանը, ինչպիսիք են վեբինարները, կոնֆերանսները կամ համայնքի իրազեկման ծրագրերը, որոնք ներկայացնում են բանկի ապրանքանիշը` մարքեթինգային նյութերի ստեղծման և վերահսկման միջոցով, ինչպես նաև ապահովել լոգիստիկ աջակցություն:
Շուկայի հետազոտություն և վերլուծություն Հետազոտությունների իրականացում` հասկանալու հաճախորդների կարիքները, միտումները և մրցակցային գործունեությունը:
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ մարքեթինգի ոլորտում
- Աշխատանքային փորձ որպես թրեյդ-մարքեթինգի մասնագետ կամ համանման այլ պաշտոնում
- Միաժամանակ մի քանի նախագծերի հետ աշխատելու ունակություն
- Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ
- Հետազոտական և վերլուծական հմտություններ
- Ստեղծագործ և նորարար մտածելակերպ
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Դիմել թափուր հաստիքի համար
Դիմել