ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Թափուր աշխատատեղեր

Կորպորատիվ մշակույթի բաժնի ներքին հաղորդակցությունների առաջատար մասնագետ

  • Աշխատանքային պարտականություններ

      • Մշակել և իրականացնել նախաձեռնություններ՝ ընկերության դրական և արժեքահեն կորպորատիվ մշակույթն ամրապնդելու և խթանելու համար
      • Մասնակցել աշխատակիցների ներգրավվածությունը, գնահատումը և պատկանելության զգացումը բարձրացնող ծրագրերի իրականացմանը
      • Մասնակցել համապարփակ ներքին հաղորդակցության ռազմավարության իրականացմանը՝ ապահովելով աշխատակիցների տեղեկացվածություն, ներգրավվածություն ընկերության նպատակներին ու արժեքներին
      • Կազմակերպել և աջակցել ընկերության լայնամասշտաբ միջոցառումների, համաժողովների և հանդիպումների անցկացմանը՝ խթանելու կապն ու հաղորդակցությունը
      • Կազմակերպել տարաբնույթ թիմային և մշակութային միջոցառումներ
      • Առաջարկել տոնական օրերը նշելու միջոցառումների տարբերակներ, նորաոճ ֆորմատներ
      • Պարբերաբար ուսումնասիրել ոլորտում տեղի ունեցող զարգացումները, առաջարկել նորարարական գաղափարներ
  • Անհրաժեշտ պահանջներ

      • Բակալավրի աստիճան մարդկային ռեսուրսների կառավարման, կազմակերպության հոգեբանության կամ հարակից ոլորտներում
      • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ներքին հաղորդակցման, կորպորատիվ մշակույթի կամ աշխատակիցների ներգրավվածության ոլորտներում
      • Կազմակերպչական և պլանավորման գերազանց հմտություններ
      • Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ՝ հստակ և ազդեցիկ ուղերձներ ձևակերպելու ունակությամբ
      • Կազմակերպության մշակույթի, աշխատակիցների ներգրավվածության և փոփոխությունների կառավարման սկզբունքների խորը ըմբռնում
      • Ստեղծագործական մտածողություն, նախագծերի կառավարման, արդյունավետ հաղորդակցության հմտություններ
      • Ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու և ժամանակի կառավարման հմտություններ
      • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
      • Նախաձեռնողականություն
      • Նորամուծություններին և փոփոխություններին միտվածություն
      • Հայերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Վերջնաժամկետ՝ 03.04.2025

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել

Թարմացված է` 07.05.2024 13:47

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2025 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից