Թափուր աշխատատեղեր
Կորպորատիվ խնդրահարույց ակտիվների վերականգնման առաջատար մասնագետ
- Խնդրահարույց վարկերի վերադարձն ապահովելու նպատակով՝ վարկային գործարքի մասնակիցների հետ բանակցությունների իրականացում
- Խնդրահարույց վարկերի հաշվառում և գործող կարգավիճակների վերաբերյալ տեղեկության գրանցում Բանկի խնդրահարույց վարկերի ռեեստրում
- Վարկային պարտավորությունների պատշաճ կատարման անհրաժեշտության վերաբերյալ իրազեկող և Բանկի կողմից գրավի առարկա հանդիսացող գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին հաճախորդներին ուղարկման ենթակա գրավոր ծանուցման կազմում, ուղարկում, ստացականների հաշվառում ու պահպանում
- Խնդրահարույց վարկային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման նպատակով՝ հաճախորդներին սպասարկում և տեխնիկական հարցերով աջակցություն
- Վարկառուների հետ վարկի մարմանն խոչընդոտող կամ վարկի մարումը իրականացնելը հետաձգող հարցերի պարզում և դրանց լուծմանն ուղղված առաջարկների ներկայացում ծառայության պետին
- Խնդրահարույց վարկերի վերլուծություն, առաջարկությունների ներկայացում
- Խնդրահարույց վարկառուի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում
- Բարձրագույն տնտեսագիտական և/կամ իրավաբանական կրթություն
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ Բանկային համակարգում, որից 2-ը վարկավորման և/կամ վարկային ռիսկերի գնահաման և/կամ վարկերի հետվերադարձման ոլորտում
- Բանակցային հմտություններ, տեղեկատվության և ֆինանսական վերլուծության ունակություն, վարկունակության գնահատման մոդելների տիրապետում,
- Իրավաբանական անձանց ֆինանսական ցուցանիշների վերլուծության հմտություններ
- Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- Ms Office-ի տիրապետում, ՀԾ Բանկ համակարգի տիրապետում
- Հայոց լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում
- Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն
Դիմել թափուր հաստիքի համար
ԴիմելԹարմացված է` 07.05.2024 13:47