ԱնհատներինԲիզնեսին
Թափուր աշխատատեղեր

Համապատասխանության ապահովման գծով Վարչության նախագահի խորհրդական

  • Աշխատանքային պարտականություններ

      • Տեղական, ազգային և միջազգային օրենքների և կանոնակարգերի մշտադիտարկում և տեղայնացում
      • Պարբերական աշխատանք տեղական, ազգային և միջազգային օրենքների և կանոնակարգերի ուղղությամբ և դրանց՝ Բանկի գործունեության վրա ազդեցության գնահատում
      • Ներքին քաղաքականության և ընթացակարգերի մշակում և պահպանում` կարգավորող համապատասխան օրենսդրական պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով
      • Ներքին իրավական ակտերի պահանջների՝ Բանկի ներսում արդյունավետ կիրառման ապահովում
      • Համապատասխանության ռիսկերի բացահայտում, գնահատում, մշտադիտարկում և պարբերական մոնիտորինգ
      • Ռիսկերի կանոնավոր գնահատումների անցկացում և վերահսկողության իրականացում՝ բացահայտված ռիսկերի կառավարման ուղղությամբ
      • Համապատասխանության կանոնավոր աուդիտ և թեստավորում՝ վերահսկողության հնարավոր թերացումները կամ թույլ կողմերը հայտնաբերելու համար
      • Համապատասխանության գործունեության ճշգրիտ և համապարփակ գարնցումների իրականացում և պահպանում
      • ՀՀ ԿԲ և այլ՝ Բանկի գործունեությունը կարգավորող մարմիններին օրենքով սահմանված հաշվետվությունների պատրաստում և ներկայացում
      • Համապատասխանության խնդիրների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների ներկայացում ավագ ղեկավարությանը և տնօրենների խորհրդին
      • Համապատասխանության ապահովման խախտումների և խնդիրների պատշաճ ուսումնասիրություն և մոնիտորինգ, ինչպես նաև համապատասխան առաջարկների ներկայացում դրանց արդյունավետ լուծման ուղիների վերաբերյալ
      • Նոր Բանկային պրոդուկտների և բիզնես նախաձեռնությունների մասով համապատասխանության գործառույթի տրամաբանության ներքո մասնակցություն և եզրակացությունների և առաջարկությունների տրամադրում
      • Բանկի հետ համագործակցող/ծառայություններ մատուցող գործընկերների պարբերական մոնիտորինգ և համապատասխանության վերահսկում
  • Անհրաժեշտ պահանջներ

      • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
      • Բանկային համակարգում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
      • Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
      • Ներքին և արտաքին շահագրգիռ կողմերի հետ աշխատանքի հմտություններ և փորձ
      • International Compliance Association (ICA) Certificate in Compliance –ի առկայություն կամ միջազգային փորձի առկայություն
      • Ms Office-ի տիրապետում
      • Ռուսերեն լեզվի իմացություն
      • Անգլերեն լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում
      • Հայոց լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում
  • Վերջնաժամկետ՝ 27.10.2024թ.

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել

Թարմացված է` 07.05.2024 13:47

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից