«МИГ» ակնթարթային փոխանցումներ
«МИГ» ակնթարթային փոխանցումներ հեռախոսահամարով ՌԴ ՖՈՐԱ-Բանկից և դեպի ՌԴ ՖՈՐԱ-Բանկ:
Փոխանցումների ստացում
Ռուսական ՖՈՐԱ-Բանկի մոբայլ հավելվածի օգտատերերն կարող են իրենց բջջային հեռախոսից ակնթարթորեն գումար փոխանցել ԱՄԻՕ Բանկ-ի հաճախորդների բանկային կամ քարտային հաշիվներին՝ նշելով միայն ստացող հաճախորդի հեռախոսահամարը:
ՌԴ-ից ակնթարթային դրամական փոխանցում ուղարկելու համար անհրաժեշտ է՝
- ներբեռնել ռուսական ՖՈՐԱ-Բանկի բջջային հավելվածը,
- ընտրել «МИГ փոխանցումներ դեպի Հայաստան»,
- լրացնել ստացողի բջջային հեռախոսահամարը,
- ընտրել ստացող բանկը՝ ԱՄԻՕ Բանկ, և հաշիվը, որից գանձվելու է փոխանցվող գումարը, մուտքագրել փոխանցվող գումարի չափը:
ԱՄԻՕ Բանկում փոխանցումն ստանալու համար հարկավոր է՝
- ԱՄԻՕ Բանկում ունենալ բանկային կամ քարտային հաշիվ*
- Բանկին տրամադրած բջջային հեռախոսահամարը լինի ԱՄԻՕ Բանկի հաճախորդի գործող հեռախոսահամարը
- ՖՈՐԱ-Բանկից փոխանցում կատարողին պետք է տրամադրել ստացողի բջջային հեռախոսահամարը
Փոխանցումների ուղարկում
Դրամական ակնթարթային փոխանցում Հայաստանից Ռուսական ՖՈՐԱ-Բանկի հաճախորդի քարտին կամ բանկային հաշվին: Փոխանցում կատարելու համար բավական է միայն նշել ստացողի հեռախոսահամարը և գումարը ակնթարթորեն հասանելի կդառնա ստացողի համար: Ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ լինել ԱՄԻՕ Բանկի հաճախորդ, բավական է միայն մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Փոխանցման պայմաններն են՝
- փոխանցման արժույթը՝ ՌԴ ռուբլի Հաճախորդի մոտ այլ արժույթի դեպքում փոխարկումը կատարվում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից գործարքի պահին սահմանված ՌԴ ռուբլու վաճառքի փոխարժեքով:
- ստացման արժույթը՝ ՌԴ ռուբլի*
- միջնորդավճար՝ 1% (փոխանցվող գումարից), նվազագույնը 100, առավելագույնը 10,000 ՌԴ ռուբլի (գանձվում է համարժեք ՀՀ դրամ)
- փոխանցման առավելագույն գումարը՝ 1 մլն ՌԴ ռուբլի (ամսական)
- փոխանցման նվազագույն գումար՝ 100 ՌԴ ռուբլի
- փոխանցող հաճախորդ՝ Ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ, Բանկի հաշվետեր կամ ոչ հաշվետեր
- ստացող հաճախորդ՝ Ֆորա-Բանկ ԲԲԸ (ԲԸ) ֆիզիկական անձ հաճախորդ, ով ունի Ֆորա-Բանկ ԲԲԸ (ԲԸ)-ում բացված ՌԴ ռուբլով բանկային հաշիվ/քարտ
- փոխանցման տևողություն՝ մինչև 5 րոպե
- փոխանցման հետ կանչ և չեղարկում (վերադարձ)՝ հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, երբ գործարքը չի անցել Բանկում վերջնական հաստատում: Փոխանցումը չի կարող չեղարկվել, եթե գումարն արդեն հաշվեգրվել է ստացողի քարտին/հաշվին:
«МИГ» փոխանցումներ կարող եք կատարել ցանկացած ժամանակ՝ 24/7 ռեժիմում, հանգստյան և տոն օրերին: Փոխանցումը հաշվեգրվում է Ստացողի հաշվեհամարին ակնթարթորեն:
*ԱՄԻՕ Բանկում ՌԴ ռուբլով հաշիվ չունենալու դեպքում՝ փոխանցման գումարն ավտոմատ փոխարկվում է հաճախորդի անունով գործող հաշվի արժույթի՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ Եվրո:
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն, անհրաժեշտության դեպքում, «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
Թարմացված է` 19.08.2024 06:28