Փոխանցումներ
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներհանրապետական դրամական փոխանցումները կատարում է հիմնականում ՀՀ կենտրոնական բանկում բացված դրամային թղթակցային հաշվի միջոցով: Բանկը ՀՀ տարածքում գործող բանկերի թղթակցային հաշիվների միջոցով իրականացնում է անկանխիկ միջոցների փոխանցման գործարքներ:
Ամիօ բանկը, հանդիսանալով S.W.I.F.T. էլեկտրոնային վճարումների միջազգային համակարգի անդամ և ունենալով թղթակից բանկերի լայն ցանց, իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ տարբեր երկրներ՝ տարբեր արտարժույթներով: Բոլոր փոխանցումները կատարվում են Բանկում սահմանված սակագներով:
ՀՀ տարածքում դրամական փոխանցումները իրականացվում են մեկ բանկային օրվա ընթացքում:

Բանկը ՀՀ տարածքում գործող հետևյալ բանկերի հետ ունի թղթակցային հարաբերություններ`
- «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
- «ԱյԴի Բանկ» ՓԲԸ
- «Արմսվիսբանկ» ՓԲԸ
- «Արցախբանկ» ՓԲԸ
- «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ
- «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
- «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
- «Յունիբանկ» ԲԲԸ
- «Ֆասթ Բանկ» ՓԲԸ
Միջազգային փոխանցումների հիմնական պայմաններ
- Փոխանցման արժույթ USD, EUR, RUB և բանկի կողմից սպասարկվող այլ ազատ փոխարկելի արտարժույթ
- Փոխանցման ժամկետ 1-3 աշխատանքային օր (փոխանցման հաշվեգրման ժամկետը կախված է միջնորդ բանկերի առկայությունից և ստացող բանկի ներքին ընթացակարգերից)
Փոխանցում կատարելու համար ստացողի անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթերի ցանկ
- Ստացողի տվյալներ (անվանում կամ անուն, ազգանուն, հաշվեհամար, հասցե և այլն)
- Ստացող բանկի վավերապայմաններ (բանկի անվանում, մասնաճյուղի կոդ (առկայության դեպքում), հասցե և այլն)
- Փոխանցման նպատակ
- Կախված գործարքից կարող են պահանջվել այլ տեղեկատվություն/փաստաթղթեր