Հաշիվներ
Առարկայազուրկ մետաղական հաշիվներ
Զանգ խորհրդատուին
“ԱՄԻՕ ԲԱՆԿ” ՓԲԸ – ն այսուհետ առաջարկում է առարկայազուրկ մետաղական հաշիվներ, որոնց միջոցով հնարավոր է նվազագույնի հասցնել արտարժութային ռիսկերը: “ԱՄԻՕ ԲԱՆԿ” ՓԲԸ մետաղական հաշիվը նախատեսված է անկանխիկ 999.9 հարգի ոսկու հաշվառման և դրանով գործարքներ կատարելու համար: Առարկայազուրկ մետաղական հաշիվը թանկարժեք մետաղները ներդրումային դաշտում օգտագործելու նոր և ժամանակակից մեթոդ է: Թանկարժեք մետաղները չեն կորցնում իրենց արժեքը անկախ քաղաքական և տնտեսական իրավիճակից:

Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում օգտվել մի շարք առավելություններից`
- պահպանել և կուտակել դրամական միջոցներ ցանկացած պայմաններում, ներառյալ` ինֆլյացիա, անկայուն շուկայական իրավիճակ, ճգնաժամ
- ավելացնել խնայողություններն` ի հաշիվ միջազգային շուկայում թանկարժեք մետաղի արժեքի աճի
- ներդրումներն իրականացնել առանց ժամկետային և գումարային սահմանափակումների
- ապահովել իրացվելիության բարձր մակարդակ ցանկացած ժամանակ ոսկին Բանկին վաճառելու շնորհիվ տվյալ պահին գործող փոխարժեքով
- բացառել արտարժութային ռիսկերը
«ԱՄԻՕԲԱՆԿ» ՓԲԸ մետաղական հաշիվների սպասարկման ծառայությունների սակագներ
Բանկային գործարքի տեսակը Սակագին
Հաշվի արժույթ Ոսկի 999.9 հարգի
Ֆիզիկական անձանց համար հաշվեհամարի բացում և սպասարկում 1,500 ՀՀ դրամ
Իրավաբանական անձանց համար հաշվեհամարի բացում և սպասարկում 1,500 ՀՀ դրամ
Հաշվի փակում0 ՀՀ դրամ
Հաշվի նվազագույն մնացորդ 0 գ
Գործարքի նվազագույն չափը մեկ հաշվի համար1 գ
Կանխիկ դեպոզիտ և ոսկու դուրսգրումՉի իրականացվում
Բանկի կողմից անկանխիկ ոսկու առք/վաճառք«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից տվյալ օրը սահմանված փոխարժեքով
Ներբանկային փոխանցումներ հաշվից0 ՀՀ դրամ
Փոխանցումներ Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան այլ բանկերին0,1%, նվազագույնը՝ 9000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50000 ՀՀ դրամ
Անկանխիկ միջոցների մուտք հաշվին0 ՀՀ դրամ
Բանկի կողմից հաշվեհամարից գանձվող տոկոսադրույք0%
Քաղվածքների և տեղեկանքների տրամադրումտրամադրում«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագներին համապատասխան
Զգաուշացում
Առարկայազուրկ մետաղական հաշիվները չեն փոխհատուցվում Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամի կողմից
Թարմացված է` 23.01.2026 12:55