

Կառուցապատողի հաշիվ
Հատուկ բանկային հաշիվ, որը նախատեսված է կառուցվող անշարժ գույքի ձեռքբերման նպատակով գնորդների կողմից կատարվող վճարումների ապահով կառավարման համար։
- Կառուցապատողի հատուկ հաշվի (այսուհետ՝ Հաշիվ) ընդհանուր պայմանները.
- Հաշվետեր (Կառուցապատող)` ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր:
- **Գնորդ՝ **Կառուցապատողի հետ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու կամ բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տուն ձեռք բերելու (գնելու) իրավունքի պայմանագիր կնքած ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր.
- Հաշվի արժույթ` ՀՀ դրամ
- Հաշվի ժամկետ` անժամկետ:
- Հաշվի բացում, սպասարկում և փակում․
Թարմացված է` 20.10.2026 18:14