AMIO Pay mPOS
Լուծում՝ AMIO Pay հավելված Տեղադրվում է Android սմարթֆոնում: Հաճախորդին տրամադրվում է քարտ ընթերցող սարք (reader), անհրաժեշտության դեպքում՝ նաև տպիչ (printer):
AMIO Pay mPOS-ը դյուրակիր քարտ ընթերցող սարք է, որը Bluetooth կապի միջոցով միանում է Ձեր Android սմարթֆոնին կամ պլանշետին՝ AMIO Pay հավելվածի միջոցով։
Այն հնարավորություն է տալիս ընդունել վճարումներ բոլոր քարտատեսակներով՝ անհպում, չիպային և մագնիսական ժապավենով քարտերով, ինչպես նաև Apple Pay և Google Pay համակարգերով։
AMIO Pay mPOS-ը թույլ է տալիս ընդունել վճարումներ ցանկացած վայրում և վերահսկել Ձեր բիզնեսի դրամարկղային գործընթացները իրական ժամանակում՝ «Dashboard» հզոր գործիքի միջոցով։
«Dashboard» գործիքի հնարավորությունները
- Իրական ժամանակում գործարքների դիտում - վերահսկեք դրամարկղի, առաքիչների և շարժական վաճառք իրականացնող աշխատակիցների գործարքները,
- Շրջանառության մշտադիտարկում - հետևեք վաճառքների ծավալներին ցանկացած ժամանակահատվածի կտրվածքով՝ հստակ գրաֆիկներով,
- Էլ․ փոստով կտրոնի ուղարկում - յուրաքանչյուր վճարումից հետո կտրոնը կարող է անմիջապես ուղարկվել հաճախորդի էլ․ փոստին,
- Օգտահաշիվների կառավարում - ստեղծեք օգտահաշիվներ աշխատակիցների և առաքիչների համար և սահմանեք նրանց գործառույթները,
- Լրացուցիչ տպիչների տրամադրում - անհրաժեշտության դեպքում հնարավոր է տեղում տպել անդորրագրերը,
- Տվյալների անվտանգություն և աջակցություն - բոլոր տվյալները պահպանվում են անվտանգության բարձր չափանիշներով, իսկ Ձեր բիզնեսը ստանում է անհատական տեխնիկական աջակցություն։

Ինչպե՞ս դիմել
Տեղադրման վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու և դիմելու համար լրացրեք առցանց հայտը։ Մեր մասնագետները 1-2 աշխատանքային օրվա ընթացքում կկապվեն Ձեզ հետ, կներկայացնեն պայմանները և կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին։