ՀԴՄ/POS տերմինալ
Լուծում՝ SUNMI P2, Aisino A90 Տրամադրվում է անվճար։ Եթե արդեն ունեք այս սարքերը, Բանկը կարող է ակտիվացնել POS ֆունկցիոնալը Ձեր սարքում։
Տերմինալ, որը միավորում է ՀԴՄ կտրոնի տրամադրման և քարտային վճարումների ընդունման գործառույթները մեկ սարքում։
Այն հնարավոր է համատեղել Ձեր բիզնեսի դրամարկղային ծրագրերի հետ՝ ապահովելով արագ, մեկ հպումով վճարումներ և խնայելով ժամանակ ու ռեսուրսներ։
Ինչո՞ւ ընտրել Ամիօ բանկի ՀԴՄ / POS լուծումը
- Մեկ սարք՝ երկու հիմնական գործառույթով՝ ՀԴՄ և POS,
- Հեշտ ինտեգրում դրամարկղային ծրագրերի հետ,
- Սարքի անվճար տրամադրում՝ ըստ անհրաժեշտության,
- POS ֆունկցիայի միացման հնարավորություն Ձեր առկա ՀԴՄ սարքում (կախված մոդելից),
- Մրցունակ միջնորդավճարներ,
- Արագ և անվտանգ գործարքներ,
- Անվճար տեխնիկական սպասարկում և խորհրդատվություն,
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր գործընկերոջ համար։

Ծառայության նկարագիր - Անկանխիկ վճարումների ընդունում ՀԴՄ/POS տերմինալների միջոցով
Ֆիզիկական տերմինալների տրամադրման վճար - 0 ՀՀ դրամ
Տերմինալի տրամադրման և ակտիվացման ժամկետ¹ - 5 աշխատանքային օր
¹Դիմումի հաստատումից հետո, ներառյալ ինտեգրման և թեստավորման փուլերը:
Ամսական սպասարկման վճար - Բանկի տրամադրած ՀԴՄ/POS տերմինալ
- 5,000 ՀՀ դրամ, եթե ամսական շրջանառությունը ցածր է 500,000 ՀՀ դրամից
- 0 ՀՀ դրամ, եթե ամսական շրջանառությունը 500,000 ՀՀ դրամ և ավելի է
Բանկի կողմից տրամադրված mPOS կամ Հաճախորդին պատկանող ՀԴՄ / POS տերմինալ
- 3,000 ՀՀ դրամ, եթե ամսական շրջանառությունը ցածր է 300,000 ՀՀ դրամից
- 0 ՀՀ դրամ, եթե ամսական շրջանառությունը 300,000 ՀՀ դրամ և ավելի է
Մեկից ավելի տերմինալների դեպքում ամսական սպասարկման վճարի լրացուցիչ պայմաններ - Եթե հաճախորդն ունի մեկից ավելի տերմինալներ, սպասարկման վճարը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով տերմինալների ընդհանուր (հանրագումարային) շրջանառությունը։
Եթե տերմինալների ընդհանուր շրջանառությունը բավարարում է սահմանված նվազագույն շեմերի հանրագումարը, սպասարկման վճար չի գանձվում՝ անկախ առանձին տերմինալներով շարժ գրանցելու հանգամանքից։
Եթե տերմինալների ընդհանուր շրջանառությունը չի բավարարում հանրագումարային շեմը, սպասարկման վճարը գանձվում է միայն այն տերմինալների համար, որոնք չեն ապահովել նվազագույն շրջանառության շեմը:
Դիմում հայտի դիտարկման ժամկետ - 2 աշխատանքային օր²
²Լրացուցիչ փաստաթղթերի/տեղեկատվության անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել։
Տերմինալների տրամադրման վայր - Բանկի մասնաճյուղեր և «Նալբանդյան» սպասարկման կենտրոն / Առցանց
**Պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում գանձվող տույժեր և/կամ վճարներ **
Բանկի տրամադրած ՀԴՄ/POS տերմինալ
- 100,000 ՀՀ դրամ տույժ
- 40,000 ՀՀ դրամ լիցենզիայի վճար
Հաճախորդին պատկանող ՀԴՄ / POS տերմինալ
- 40,000 ՀՀ դրամ լիցենզիայի վճար
Միջնորդավճարները սահմանվում են ըստ ամսական անկանխիկ շրջանառության և գործունեության ոլորտի։
Միջնորդավճարները սահմանվում են ըստ ամսական անկանխիկ շրջանառության և գործունեության ոլորտի։
Միջնորդավճարները սահմանվում են ըստ ամսական անկանխիկ շրջանառության և գործունեության ոլորտի։
Համաձայն ՀՀ ԿԲ թիվ 27-Ն որոշման, սահմանվել են արտոնյալ պայմաններ այն տնտեսվարողների համար, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 150 մլն ՀՀ դրամը։
- Գործարքների և սպասարկման սակագներ
- Arca քարտերով գործարքներ՝ առավելագույնը 0.5%
- ՀՀ բանկերի Visa և Mastercard քարտերով գործարքներ՝ առավելագույնը 0.9%
Նվազագույն վճար. ՊՈՍ տերմինալներով կատարված գործարքների ամսական ընդհանուր շրջանառությունը 50,000 ՀՀ դրամը չգերազանցելու դեպքում սպասարկման համար սահմանվող բոլոր միջնորդավճարների ամսական առավելագույն չափերը կազմում են.
- Երևանում՝ 4,600 ՀՀ դրամ
- Մարզային քաղաքներում՝ 3,000 ՀՀ դրամ
- Գյուղերում՝ 1,000 ՀՀ դրամ
Այս արտոնյալ սակագները տարածվում են Հավելված 1-ում նշված ոլորտներում գործող վաճառակետերի վրա:
Եթե սպասարկման կետի վերջին 3 ամիսների ընթացքում տերմինալով կատարվող փաստացի անկանխիկ շրջանառության միջինացված ամսական ցուցանիշը գերազանցում է գործող սակագնային շեմը, հաճախորդը կարող է դիմել Բանկին՝ սակագինը վերանայելու համար։
Եթե վերջին 3 ամիսների ընթացքում տերմինալով կատարվող անկանխիկ շրջանառության միջինացված ամսական ցուցանիշը նվազում է և չի համապատասխանում գործող սակագնային շեմին, Բանկը կարող է վերանայել սակագինը՝ այն համապատասխանեցնելով փաստացի շրջանառությանը համապատասխան սակագներին
Բանկային հաշիվների բացման/վարման, քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները - Համաձայն «ԱՄԻՕ Բանկ» ՓԲԸ կողմից ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար մատուցվող ծառայությունների սակագների:
- Դիմում-հայտ,
- Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ համապատասխան լիազորություն ունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթ (լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորագիր)
- Պետ. ռեգիստրի վկայական և կանոնադրություն
- Վերջին հաշվետու տարվա ԱԱՀ հաշվարկ
- Սպասարկման կետի լուսանկարներ (դրսից, ներսից, ապրանքներ/ծառայություններ)
- Գործունեության դասակարգիչ (եթե ներառված չէ վկայականում)
- Այլ բանկի POS, ՀԴՄ/POS, mPOS , vPOS վերջին 6 ամսվա քաղվածք (եթե հաճախորդը սպասարկվել է այլ բանկում)
Հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, եթե դիմում ներկայացրած անձը Բանկի հաճախորդ չի հանդիսանում.
Ինտերնետ-էքվայրինգի ծառայության մատուցման սահմանափակումներ
- Հանցավոր և հակաօրինական գործունեություն,
- Արգելված ապրանքների և ծառայությունների վաճառք,
- Հեղինակային իրավունքների և մտավոր սեփականության խախտումներ,
- Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում Բանկի ներքին իրավական ակտերով արգելված ցանկացած այլ գործունեություն:
Սպասարկման կետում ՊՈՍ տերմինալի տեղադրման Դիմում-հայտի մերժման հիմքեր - Հաճախորդի գործունեությունը մասամբ կամ ամբողջովին չի համապատասխանում Arca, Visa, Mastercard, ՀՀ ԿԲ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներին:
Տեխնիկական սպասարկում և ծրագրային փոփոխություններ
- Սպասարկում - Բանկն ապահովում է սարքի անխափան աշխատանքը և իրականացնում է անհրաժեշտ ծրագրային թարմացումները։
- Խափանման դեպքում - Տերմինալի ցանկացած անսարքության դեպքում հաճախորդը պարտավոր է 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Բանկին։
- Արգելք - Հաճախորդին արգելվում է ինքնուրույն կամ երրորդ անձանց միջոցով վերանորոգել կամ փոփոխություններ կատարել սարքի ծրագրային կամ տեխնիկական մասում։ Բոլոր աշխատանքները կատարվում են բացառապես Բանկի կողմից։
Տերմինալի վնասման դեպքում փոխհատուցման կարգ
- Լիակատար պատասխանատվություն - Հաճախորդը պատասխանատու է սարքի կորստի, հափշտակության կամ վնասման համար (օրինակ՝ հեղուկի ներթափանցում, հարված, այրում, այլ)։
- Փոխհատուցում - Սարքի կորստի կամ անդառնալի վնասման դեպքում հաճախորդը վճարում է սարքի ամբողջ արժեքը՝ համաձայն Բանկի սակագների և/կամ պայմանագրի։
- Վերանորոգում - Եթե վնասը հնարավոր է վերացնել, հաճախորդը փոխհատուցում է վերանորոգման ծախսերը։
- ՀԱՃԱԽՈՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
- Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է վարկառուից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ վարկառուին (նման պահանջի առկայության դեպքում),
- Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը վարկառուի՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում,
- ՀՀ հարկային օրենսգրքի և «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման միասնական հաշվետվողական ստանդարտ»-ի (CRS) պահանջների համաձայն՝ Բանկը կարող է ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշիվների և հարկային ռեզիդենտության վերաբերյալ որոշակի տեղեկատվություն հավաքագրել և փոխանցել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին։ Պահանջվող տեղեկատվությունը Բանկին չտրամադրելու դեպքում՝ Բանկը ՀՀ Հարկային օրենսգրքի պահանջներին համապատասխան ստիպված կլինի հրաժարվել (դադարեցնել) վարկառուի ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարելուց, բացառությամբ վարկառուի անունով այլ ֆինանսական հաստատությունում բացված հաշվին վարկառուին պատկանող դրամական միջոցները փոխանցելու կամ դրամական միջոցներն առձեռն վարկառուին տրամադրելու գործարքներից:
- Հեռահար սպասարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ Հեռաhար սպասարկում | Բիզնեսի համար | ԱՄԻՕ ԲԱՆԿ հղումով:
Ինչպե՞ս դիմել
Լրացրեք առցանց հայտը՝ բոլոր վճարային գործիքները մեկ հարթակում միավորելու համար։ Մեր մասնագետները 1-2 աշխատանքային օրվա ընթացքում կկապվեն Ձեզ հետ՝ պայմաններն ու հետագա քայլերը ներկայացնելու համար։