Частным лицамБизнесу
Стать клиентом
POS տերմինալներ

AMIO Pay mPOS

Լուծում՝ AMIO Pay հավելված Տեղադրվում է Android սմարթֆոնում: Հաճախորդին տրամադրվում է քարտ ընթերցող սարք (reader), անհրաժեշտության դեպքում՝ նաև տպիչ (printer):

AMIO Pay mPOS-ը դյուրակիր քարտ ընթերցող սարք է, որը Bluetooth կապի միջոցով միանում է Ձեր Android սմարթֆոնին կամ պլանշետին՝ AMIO Pay հավելվածի միջոցով։

Այն հնարավորություն է տալիս ընդունել վճարումներ բոլոր քարտատեսակներով՝ անհպում, չիպային և մագնիսական ժապավենով քարտերով, ինչպես նաև Apple Pay և Google Pay համակարգերով։

AMIO Pay mPOS-ը թույլ է տալիս ընդունել վճարումներ ցանկացած վայրում և վերահսկել Ձեր բիզնեսի դրամարկղային գործընթացները իրական ժամանակում՝ «Dashboard» հզոր գործիքի միջոցով։

«Dashboard» գործիքի հնարավորությունները

  • Իրական ժամանակում գործարքների դիտում - վերահսկեք դրամարկղի, առաքիչների և շարժական վաճառք իրականացնող աշխատակիցների գործարքները,
  • Շրջանառության մշտադիտարկում - հետևեք վաճառքների ծավալներին ցանկացած ժամանակահատվածի կտրվածքով՝ հստակ գրաֆիկներով,
  • Էլ․ փոստով կտրոնի ուղարկում - յուրաքանչյուր վճարումից հետո կտրոնը կարող է անմիջապես ուղարկվել հաճախորդի էլ․ փոստին,
  • Օգտահաշիվների կառավարում - ստեղծեք օգտահաշիվներ աշխատակիցների և առաքիչների համար և սահմանեք նրանց գործառույթները,
  • Լրացուցիչ տպիչների տրամադրում - անհրաժեշտության դեպքում հնարավոր է տեղում տպել անդորրագրերը,
  • Տվյալների անվտանգություն և աջակցություն - բոլոր տվյալները պահպանվում են անվտանգության բարձր չափանիշներով, իսկ Ձեր բիզնեսը ստանում է անհատական տեխնիկական աջակցություն։

Ինչպե՞ս դիմել

Տեղադրման վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու և դիմելու համար լրացրեք առցանց հայտը։ Մեր մասնագետները 1-2 աշխատանքային օրվա ընթացքում կկապվեն Ձեզ հետ, կներկայացնեն պայմանները և կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին։

POS տերմինալի հայտի օրինակ