ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Նորություններ

Amio Era-ն վերադառնում է կրկնակի հնարավորություններով, միացի΄ր հիմա

06.06.2025

Ամիօ Բանկն ուրախությամբ հայտարարում է Amio Era կրթական բարեգործական ծրագրի երկրորդ շրջափուլի մեկնարկի մասին, որը նախատեսված է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար:

2024 թվականին մեկնարկած Ամիօ բանկի առաջին մասշտաբային Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրն իրապես արդյունավետ էր և հաջողված. 800 դիմորդ, երեք մրցութային փուլ և 25 հաղթող ուսանող:

Մեծ արձագանք ստացած և սիրված ծրագիրն այս տարի ընդլայնվում է․ արդեն 50 ուսանող հնարավորություն կունենա ստանալու մեկ տարվա կրթավճարի փոխհատուցում Ամիօ բանկի կողմից: Մրցութային կարգով ընտրվելու են սոցիալապես ավելի խոցելի խմբերից բարձր առաջադիմությամբ 1-ից 3-րդ կուրսի ուսանողներ:

Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը, իսկ Amio Era ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է: Մասնակցության հայտը կարող ես լրացնել այստեղ, իսկ ծրագրի նորություններին առաջինը ծանոթանալու համար միացիր Amio Era-ի ինստագրամյան էջին:

Ամիօ ժամանակաշրջան, կրթությունը հնարավորություն է։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2025 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից